▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Սարոյանի վեպի հիման վրա ֆիլմի պրեմիերան կկայանա տարեվերջին

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք այն մասին, որ հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը և Մեգ Ռայանը 2015թ-ին հանդես են կգան Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանվող «Իթաքա» ֆիլմում, որի գլխավոր պրոդյուսերը հենց Թոմ Հենքսն է, իսկ ռեժիսորը՝ Մեգ Ռայանը: Ըստ տեղեկությունների՝ ֆիլմի պրեմիերան կկայանա տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում: Ժանրը՝ դրամա, պետությունը՝ ԱՄՆ, բյուջեն՝ 5միլիոն դրամա, անձնակազմը՝ պրոֆեսիոնալ և աշխարհահռչակ. ահա այսպես է տվյալ ֆիլմը նկարագրված IMDB.com կայքում:       

Հիշեցնենք, որ ֆիլմի գործողությունները, ինչպես Սարոյանի վեպում, տեղի են ունենում 1942թ-ին Քալիֆորնիա նահանգի Իթաքա քաղաքում։ Ֆիլմը պատմում է 14-ամյա փոստատար Հոմեր ՄաքՕլեյի մասին, ում ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ նա մնում է տանը՝ մոր, եղբոր և քրոջ հետ ու հոգում է ընտանիքի ապրուստը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին