▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները

 

Ամերիկյան Forbes հանդեսը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը։
 
Դերասանուհիների եկամուտը կազմվում է արտադրությունում գտնվող ֆիլմերից ստացված կանխավճարներից, վարձույթից, հոնորարներից և գովազդային պայմանագրերից։ Ցուցակի վրա աշխատելիս Forbes-ը հարցումներ է արել դերասանուհիների գործակալներից, պրոդյուսերներից և հոլիվուդյան փաստաբաններից։ Հարկերը, գործակալների վճարները և այլ ծախսեր հաշվի չեն առնվել։
 
Այս տարի ցուցակը գլխավորել է Սանդրա Բալոքը՝ 51 մլն դոլար եկամտով։ Գումարի հիմնական աղբյուրը դարձել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 716 մլն դոլար։
 
Երկրորդ հորիզոնականում է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով մեկ տարում վաստակել է 34 մլն դոլար, իսկ 3-րդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 մլն դոլարով։
1. Սանդրա Բալոք՝ 51 մլն դոլար

Ամերիկյան Forbes ամսագիրը ներկայացրել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը։ Դերասանուհիների եկամուտը կազմվում է արտադրությունում գտնվող ֆիլմերից ստացված կանխավճարներից, վարձույթից, հոնորարներից և գովազդային պայմանագրերից։ Ցուցակի վրա աշխատելիս Forbes-ը հարցումներ է արել դերասանուհիների գործակալներից, պրոդյուսերներից և հոլիվուդյան փաստաբաններից։

Հարկերը, գործակալների վճարները և այլ ծախսեր հաշվի չեն առնվել։ Այս տարի ցուցակը գլխավորել է Սանդրա Բալոքը՝ 51 մլն դոլար եկամտով։ Գումարի հիմնական աղբյուրը դարձել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆիլմը, որը վարձույթում հավաքել է 716 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականում է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը, ով մեկ տարում վաստակել է 34 մլն դոլար, իսկ 3-րդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 մլն դոլարով։ 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Գվինեթ Փելթրոուն՝ 19 մլն դոլարով: Անջելինա Ջոլին 5-րդն է՝ 18 մլն դոլար: Քեմերոն Դիազը հաջորդում է Ջոլիին ՝ 18 մլն դոլար: 7-րդ տեղում Սքարլեթ Յոհանսոն՝ 17 մլն դոլար, ում հաջորդում է Էմի Ադամսը՝ 13 մլն դոլարով: Նատալի Պորտմանը վաստակել է 13 մլն դոլար և հայտնվել է 9-րդ տեղում: Դե իսկ տասնյակն ամփոփում է Քրիստեն Ստյուարտը՝ 12 մլն դոլարով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին