Երեկ ընդդիմադիր Եռյակն ավարտել է մարզային հանդիպումների շարքը ու նախապատրաստվում է վաղվա մեծ հանրահավաքին
Ի՞նչ կարող ենք արձանագրել:
Առաջին, հատկապես Վանաձորի ու Գյումրիի հանրահավաքները տպավորիչ էին ու ցույց տվեցին, որ Եռյակն ունի էլեկտորալ որոշակի ռեսուրս: Այդ ռեսուրսը բավարար չէ հեղափոխություն իրակացնելու համար, սակայն կարող է թույլ տալ, որ Եռյակը կամ նրա ողնաշարը հանդիսացող ԲՀԿ-ն, կազմակերպչական, ինստիտուցիոնալ առումով, այլընտրանք դառնան օրվա իշխանությանը:
Երկրորդ, Եռյակի բոլոր ուժերը հակված են Սերժ Սարգսյանի թիմի հեռացմանը: Եթե ՀԱԿ-ի կամ ՙՙԺառանգության՚՚ համար՝ դրա հեղափոխական ճանապարհն էլ է ընդունելի՝ թեև նրանք չեն մատնանշում այդ ճանապարհն, ապա ԲՀԿ-ն ակնհայտորեն գործող իշխանության հեռացումը տեսնում է սահմանադրական ժամկետների մեջ:
Երրորդ, մարզային հանրահավաքները ցույց տվեցին, որ պրոցեսի առաջատարը ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Այս փաստն այսօր ֆորմալիզացվեց Ծառուկյանի՝ արտերկրի թերթին տված հարցազրույցով, ինչպես նաև այն հայտարարությամբ, որ չի բացառում իր մասնակցությունը նախագահական գալիք ընտրություններին:
Ի՞նչ է լինելու՝ կհարցնեն մարդիկ:
Այս պահին հարցի պատասխանն, անկեղծորեն, չունեմ:
Եռյակը հեղափոխական զարգացումների ռեսուրս չունի ու դրան չի գնա, բայց երկարատև պայքարի համար էլ՝ անհրաժեշտ են քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներ, գործողությունների համակարգ:
Ֆինանսների հարցը լուծելի է:
Եռյակի գործիչներն ասում են, որ խնդիր չունեն նաև քաղաքական գործիքների մասով:
Ես չգիտեմ ու գուցե շատ բան պարզեմ՝ վաղվա հանրահավաքից հետո..
Հոկտեմբերի 10-ից առաջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet