Սիրված երգիչ Հովհաննես Շահբազյանը արդեն երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում և իր ստեղծագործական գործունեությունը շարունակում է այնտեղ։ Բազմաթիվ անգամ է նա հայ երգը ներկայացրել այնտեղ, իսկ այս անգամ հոկտեմբերի 13-ին, Ամերիկայի Dobly(նախկին Kodak) թատրոնում, ուր տեղի ունեցավ շատերի կողմից սիրված «Երգ երգոց» հաղորդաշարի համերգը։ Հովհաննես Շահբազյանին պատիվ էին վերապահել մասնակցելու հաղորդաշարի ամերիկյան նկարահանումներին։ Նա կատարեց իր երգացանկից ամերիկաբնակ գյումրեցիների օրհներգ դարձած «Գյումրի-Լենինական» երգը, որի խոսքերը Հովհաննես Շիրազինն է, իսկ երաժշտությունը՝ Վլադիելեն Բալյանի: Ի դեպ, այս տարի Գյումրի քաղաքի քաղաքապետարանի հերթական նիստը որոշում է կայացրել, որ այսուհետ Գյումրի քաղաքի հիմնը կլինի հենց այս երգը։
«Համերգը տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, երբ Հայաստանում նշվում էր նաև իմ շատ սիրելի Գյումրի քաղաքի տոնը, և դա, կարծում եմ, ոչ թե զուգադիպություն էր, այլ Աստծո կամքն էր և սրտիս ցանկությունը, որ երկար տարիներ բնակվելով Ամերիկայում՝ միշտ հոգով ու սրտով, ինչպես նաև երգով իմ քաղաքի ու իմ ժողովրդի հետ եմ եղել: Կցանկանայի նաև հենց այդ օրը լինեի Գյումրիում»,- ASEKOSE.am-ի հետ անկեղծացավ երգիչը։
Հովհաննես Շահբազյանը դեռ շատ նորություններ ունի հայտնելու՝ նոր երգեր, նոր տեսահոլովակներ, մեծ մենահամերգ, որը նախատեսված է գարնանը Ամերիկայի Nokia համերգասրահում, բայց ինչպես ինքն է սիրում ասել ամեն ինչ ճիշտ ժամանակին և հերթականությամբ կներկայացնի իր հանդիսականին։
Հեղինակ՝ Էմմի Մանուկյան