▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգուս խորքում միշտ ձյունանուշիկին եմ հավատացել, դա ավելի լավ տարբերակ է.«Քաղաքում»-ի Մելո

ESem.am գրում է. 2014-ի նոյեմբերին ամուսնացած դերասան Գևորգ Մանուկյանն Ամանորը դիմավորել է Գյումրիում՝ հայրական տանը՝ կնոջ՝ Աննայի և ծնողների հետ: Կայքը տոնական զրույց է ունեցել դերասանի հետ: 

«Քանի որ մենք նոր ենք ամուսնացել, կարծում եմ՝ ճիշտ չէր լինի ուրիշ տեղ նշել Նոր տարին: Նաև՝ վերջերս ենք վերադարձել Դուբայից, որտեղ վայելել ենք մեր մեղրամիսը և լավ հանգստացել,- ասաց Գևորգը ու հավելեց, որ սիրում է Ամանորը, քանի որ ամեն բան նորից է սկսվում: -Սա նոր սկիզբ է, նոր հնարավորություն, ինչը շատ հաճելի է: Դպրոցում էլ մենք ավելի շատ սիրում էինք տետրի նոր էջից գրել, քան կեսից»:

Գևորգի խոսքով՝ Ձմեռ պապուն չի հավատում: «Հոգուս խորքում միշտ ձյունանուշիկին եմ հավատացել, դա ավելի լավ տարբերակ է»,- ասաց նա՝ նշելով, որ Ամանորի գիշերն անպայման երազանք է պահում:

«Նախորդ տարի գտա ձյունանուշիկիս ու երազանքս էլ արդեն նրա հետ եմ պահել: Իրականում այս տոնի մեջ կա այդ հրաշքի էներգիան: Անկախ քեզնից ուրիշ թրթիռով ես սպասում Նոր տարուն: Դա նրանցից չէ, որ դու ես սպասում, նրանից է, որ բոլորն են սպասում, բոլորի էներգիան միանում է, և տեղի է ունենում այդ հրաշքը»,- նկատեց դերասանը: 2015-ից ակնկալիքները Գևորգ Մանուկյանը չի ցանկանում բացահայտել: «Սպասելիքներ կան, սակայն որքան դրանք խորն ես պահում, այնքան թանկ են լինում»,- նկատեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին