▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեկան շեղումներով հիվանդ մարդիկ կշատանան և դուք կարող եք նրանց զոհը դառնալ.Բաց նամակ

Բաց նամակ՝ ՀՀ իշխանություններին.

«Հարգելի պարոն նախագահ, վարչապետ, քաղաքական գործիչներ: Ես որպես Հայաստանում ապրող իգական սեռի ներկայացուցիչ դիմում եմ ձեզ այս բաց նամակով:

Դուք ընդունել եք գենդերի ազատությունը: Դրանով իսկ ազատություն եք տվել ոչ միայն սեռական խտրականության ներկայացուցիչներին, այլև այլասերվածներին: Պատկերացրեք, ընդունելով այլասերվածությունը որպես գենդեր, ստիպում եք մեր ապագա քաղաքացիներին, մայրերին տանել այնպիսի հոգեկան սթրեսներ, որոնք կխթանեն մեր երկրի կործանմանը: Հոգեկան շեղումներով հիվանդ մարդիկ կշատանան ու դուք կարող ա հենց իրանց զոհը դառնաք, երբ ձեր ընտանիքից կամ թանկ մարդկանցից, որևէ մեկը կապվի այդ ձեր ընդունած այլասերվածների ազատությունից տուժված աղջկա հետ…

Եթե ձեզ թվում է, թե կկարողանաք բացահայտեք ու բուժեք այդ սթրեսը, խանգարվածությունը՝ սխալվում եք: Հոգեկան հիվանդությունները քաղցկեղի, սպիդի հիվանդության նման չեն , որ հետազոտությունների միջոցով իմանաք, նրանք ավելի վտանգավոր են, որովհետր դրանք ինչ-որ գոյացություն չեն որ երևան ուղղակի ժամանակի ընթացքումեն ի հայտ գալիս ու կարող են ժառանգաբար փոխանցվել: Լավ եթե մտածում ձեր ընտանիքի ապահովության մասին մի թողեք, որ կանանց ազատություն պահանջողները իրենց ազգի կործանումը իրականացնեն: Եթե դուք չպայքարեք իմացեք ուրիշները կպայքարեն ու դա վերջում կհանգեցնի ազգի կործանմանը: Ես որպես հայաստանի իգական սեռի ներկայացուցիչ նախընտրում եմ, որ տղամարդու ազատությունը ավելի շատ լինի ինչպես եղել է, քանզ թե տուժեմ հենց ինձ համար սահմանված ազատության օրենքից:

Հիշեք՝ Աստվածաշնրում ասվում է, որ Աստված սկզբում ստեղծեց տղամարդուն, այլ ոչ թե կնոջը և տղամարդուն միասին: Ես, մի շարքային 17 տարեկան աղջիկ եմ, և տեսել եմ այդպիսի այլասերվածություններ կողքից, շատ փոքր չափով նույնիսկ իմ սեփական անձի վրա եմ զգացել ու մինչև հիմա այդ սթրեսից չեմ կարողանում ազատվել, ու ես իմ կյանքում շատ եմ տուժել ու շատ հնարավոր ա ես չկարողանամ ընտանիք կազմել: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի իսկական այլասերվածության զոհ գնացած մարդկանց հետ:Խնդրում և պահանջում եմ հետ ընդունեք միայն այլասերվածների ազատության մասին գրված օրենքը, հետ չընդուելով իսկ, ձեզ և ձեր բարեկամներին եք վնասելու:

Հարգանքներով՝ Մարիամ Հովհաննիսյան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին