Հնդկաստանի արևելքում գտնվող գյուղերից մեկի 18- ամյա բնակչուհի Մանգլի Մունդան ամուսնացել է թափառական շան հետ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mirror-ը:
«Փեսային», ում անունը Շերու է, տեղացիները ողջունել են ուրախ բացականչություններով:
Այս արարողությունն անցկացվել է գյուղական խորհրդի հորդորով: Ըստ ավանդույթի՝ այս կերպ աղջկան ազատում են չար աչքից: Հատկապես մեծահասակները համոզված են, որ եթե աղջիկը հրաժարվեր այս ծեսից, հետագա կյանքում դժբախտ կլիներ:
Ինչպես խոստացել են Մունդային, նա կարող է ամուսնանալ տղամարդու հետ մի քանի ամիս անց: Իսկ այս ընթացում նա հոգ կտանի շան մասին:
Ի դեպ՝ սա շան հետ ամուսնության առաջին դեպքը չէ: Հնդկաստանի այս շրջանում չար աչքից խուսափելու ծեսը իրականացվում է մի քանի բնակավայրերում: