Անմեղության կորուստ- Սա հաճույքների մեկնակետն է, ամեն ինչ պետք է սկսել հենց սրանից:
Ուշացնել սերմնաժայթքումը- Հանուն զուգընկերուհու հաճույքի երկարաձգման տղամարդը պետք է կարողանա զսպել սերմնաժայքումն ու առավել երկարաձգել սեռական ակտը:
Նվազագույնը երեք դիրքեր պետք է յուրացված լինեն- Ավանդական միսիոներական դիրքին կարող են փոխարինել այլ, առավել հետաքրքիր դիրքեր:
Մերսում- Սառը կրեմով սիրելիին մերսելը կօգնի նրան թուլանալ և ձեզ տալ այն, ինչ ուզում եք:
Ստիպել զուգընկերուհուն շիկնել- Սա միակ ճանապարհն է իմանալու համար, թե արդյոք դուք հասել եք ձեր նպատակին: Զուգընկերուհու բղավոցներն ու հոգոցները մթության մեջ դեռ ոչինչ չեն նշանակում, հնարավոր է` նա ձևացնում է, իսկ կրծքերի հատվածում մաշկի վարդագույն դառնալը կարող է հենց օրգազմի նախանշան լինել (եթե իհարկե նա ալերգիա չունի կամ էլ չի ամաչում):
Ռելիեֆային պահպանակ-Դուք պարզապես պետք է սա փորձեք: Ձեզ համար իհարկե պահպանակի օգտագործումը ոչ ավելի, ոչ էլ պակաս հաճույք կպատճառի, բայց այ նրան դա շատ դուր կգա:
Ննջասենյակում կարգ ու կանոն հաստատել-Առաջին հերթին պետք է դուրս նետել անկողնու վրա հերթով շարված փափուկ խաղալիքները: Ննջասենյակը մանկապարտեզ չէ:
Փոխադարձ ձեռնաշարժություն (մաստուրբացիա)- Սա օգնում է մեկմեկու ավելի լավ ճանաչել, հաստատել հոգեբանական կապ և բարելավել հարաբերությունները: Իհարկե, մեկմեկու գործողություններին հետևելիս դուք կարող եք շատ բան իմանալ:
Օրալ սեքս- Տղամարդիկ, հիշեք` սա ոչ միայն Ձեզ համար է հաճելի, այլև նրա:
Պոռնոֆիլմեր-Այս հարցում զգուշավորություն ցուցաբերեք: Սեքսապաթոլոգների կարծիքով` կանայք միանշանակ չեն վերաբերվում պոռնոֆիլմերին, ոչ բոլորին են այդ պատկերները գրգռում: Դուք կարող եք նրան առաջարկել ընտրել` ինչ նայել այսօր:
Մազո-Անպայման չէ օգտագործել ձեռնաշղթաներ կամ էլ ոստիկանական մական, պարզապես թույլ տվեք նրան կապել ձեզ, որպեսզի նա իրեն տիրուհի զգա, իսկ դուք էլ հասկանաք, թե ինչ է նշանակում լինել անօգնական` կնոջ ձեռքում:
Լոգանք-Միասին լոգանք ընդունելը կօգնի ձեզ ավելի մտերմանալ զուգընկերուհու հետ: Չինացիները հավատում էին, որ ջուրը մեկմեկու փոխանցում է էներգիա և մտքեր:
Մուրաբա և մեղր- Եթե քաղցրը ձեզ հակացուցված չէ, ապա փորձեք զուգընկերուհու մարմնի որևէ հատվածին քսել մուրաբա կամ մեղր կամ մեկ այլ քաղցր բան, այնուհետ լիզել այն: Սա երկուսիդ էլ դուր կգա:
Արագ սեքս- Նախնական քնքշանքներն ու շոյանքներն իհարկե հաճելի են կնոջ համար, բայց սեռական հարաբերություններում փոփոխություն մտցնելու համար կարող եք նաև արագ սեքսը փորձարկել` արագ, կտրուկ և արդյունավետ:
Մեքենա, շքամուտք, վերելակ…- Իհարկե սեքսի համար ամենահարմար և նպատակային վայրը ննջասենյակն ու անկողինն է, ձեր հարաբերություններում թարմություն կմտցնի ու առավել գրգռիչ կլինի ոչ այնքան ընդունված վայրերում սեքսով զբաղվելը, օրինակ` մեքենայում, բնության գրկում, վերելակում կամ էլ… Ընտրեք ինքներդ:
Սիրո խոստովանություն- Կասեք` անկողինը դրա համար այնքան էլ հարմար վայր չէ, բայց սխալվում եք: Սեր խոստովանել սիրելիին սեռական մերձեցման ժամանակ… Սա նրան շատ դուր կգա: