▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր է տարածաշրջանային կուսակցության ստեղծում

Արցախում ստեղծվել է ՙՙԽաղաղություն և զարգացում՚՚ կուսակցությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը մտադիր է նույն անունով, ըստ էության՝ նույն կուսակցությունը ստեղծել նաև Հայաստանում:
Գաղափարն ինքնին հետաքրքիր է:
Իհարկե, ինձ կարող են ասել, թե նման նախադեպ արդեն կա՝ մատնանշելով ՀՅԴ դեպքը, որը գործում է թե Հայաստանում, թե Արցախում:
Սակայն Դաշնակցության պարագան մի քիչ ուրիշ է. այդ դեպքում մենք գործ ունենք միասնական կենտրոնով մի կուսակցության հետ, որի համար ՙՙգաղութի՚՚, ՙՙհամայնքի՚՚ նշանակություն ունեն մյուս բոլորը, այդ թվում՝ Հայաստանի կատույցը:
Andrias Ghukasyan-ը, կարծես, նոր բանի մասին է խոսում. գործ ենք ունենալու երկու ավտոնոմ կուսակցության հետ, որոնք գործելու են նույն ցուցանակի շրջանակում՝ արժեքային նույն համակարգով, նույն նպատակներով ու գաղափարներով:
Օրինակ, ես միշտ մտածել եմ հարավկովկսայան այդպիսի մոդելի մասին, երբ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, նաև միջազգայնորեն չճանաչված հանրապետություններում ստեղծվեն նույնանուն կուսակցություններ՝ նույն գաղափարախոսությամբ, նպատակներով ու այդ կուսակցություններն իրար հետ կապ ունենան կոնֆեդերատիվ հիմունքներով:
Կովկասայան պոտենցիալ այդ կուսակցության գաղափարախոսության հիմքում պետք է լինի մարդն՝ իր ազատություններով ու իրավունքներով, Հարավային կովկասի միասնականության գաղափարը, տարածաշրջանի եվրոպական տեսլականը:
Այսօր գուցե դա ուտոպիա է թվում, բայց վաղը կարող է իրականություն լինել, որովհետև տարածաշրջանի բոլոր ժողովուրդներս մեր փոքր միջավայրերից դուրս գալու ու ընդհանուր գաղափար, նպատակ ձևակերպելու անհրաժեշտություն ունենք:
Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին