▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ գազային թեման հայտնվել է ներիշխանական գզվռտոցի կենտրոնում

ԱԺ վերջին քառօրյայում մերժվեց գազի խնդրով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը։
Այսօր նմանատիպ նախաձեռնություն հեղինակել է հենց կառավարող կոալիցիան։
Այս ամենը հուշում է, որ Հայաստանում քաղաքականությունն արժեք չունի։
Կամ իշխանությունը մերժում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն, եթե անգամ այն «մածունը սպիտակ է» թեմայով է, կամ էլ՝ իշխանության տարբեր թևերի միջև հակասություններն այլևս անկառավարելի են։
Այլ խոսքով՝ երբ մերժվում էր ընդդիմության նախաձեռնությունն, իշխանության ճամբարում ուժեղ էր այն թևն, որն անտագոնիստական տրամադրությունների կրող է, իսկ այսօր, տարբեր գործոնների թելադրանքով, ավելի ուժեղ է իշխանության այն թևը, որը դեմ չէ գազային ոլորտում թեթև բացահատումներին։
Հնարավոր է, որ գազային թեման հայտնվել է ներիշխանական գզվռտոցի կենտրոնում։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին