azatutyun.am-ը գրում է. Առաջիկայում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստում հնարավոր է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու կոչ արվի:
«Որևէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Խորհրդի նիստը փակ է լինելու: Ես չեմ բացառում, որ նաև այդ հարցը կարծարծվի․․․ Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, և էս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդրանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, իր բառերով ասած, ակտիվ քաղաքականությունն ու կուսակցության ղեկավարի աթոռը թողեց անցած տարվա մարտին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հրապարակային սուր հակասություններից հետո:
Մանրամասները՝ և տեսանյութում