▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` Մխիթարյանը Բրիսթոլի հետ խաղում դաշտ դուրս գա. Մոուրինյո

Վաղը, դեկտեմբերի 20-ին,  կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոփոխություններ կլինեն: Այս մասին հայտնել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Պորտուգալացի մասնագետը հավանական է համարել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում կլինի Հենրիխ Մխիթարյանը:

«Կարող եմ ասել, որ կազմում կլինեն փոփոխություններ: Հավանական է` Մխիթարյանը վաղը մեկնարկային կազմում լինի: Մեզ համար շատ կարևոր հանդիպում է: Խաղալու հնարավորություն պետք է ստանան բոլորը, իսկ պահեստայինների նստարանը պետք է բալանսավորված լինի: Դաշտում բոլորի համար տեղը չի բավարարի»,- ասել է Մոուրինյոն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին