▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է իսլամական աշխարհի դերակատարությունը մեծանա արցախա-ադրբեջանական կոնֆլիկտում

Վերլուծական որոշ շրջանակներում խոսք գնաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի նշանակումից հետո, , քանի որ վերջինս Աֆղանստանում ու Պակիստանում եղել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց այդպիսի վերլուծություն: Առաջին անգամ է լսվում, որ ԱՄՆ մի դիվանագետ (բացի Բենջամին Ֆրանկլինից) կարող է ազդել Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղղության վրա: Սա նույնն է, ինչ, ասենք, “A” կարգի վարորդական վկայական ունեցողը փորձի վարել տրոլեյբուս. գուցե նրան զրկեն վկայականից: Պենտագոնի գործունեությունն այնքան կառուցվածքային է, այնքան համակարգված, որ նույնիսկ դժվար է պատկերացնել մի դիվանագետի, որն ի զորու է փոխել այդ համակարգը: Ուորլիքից առաջ, հենց Վաշինգտոնի աշխարհաքաղաքականության դարբնոցում կռվում և մշակվում են արտաքին քաղաքական գերակայություններն ու դրանց ուղղորդման տեխնոլոգիաները, ձևերը: Առավելևս, հայտնի է ԱՄՆ-իսլամական աշխարհ (բացառությամբ խիստ քաղաքական շահերի վրա հիմնված որոշ դաշնակցային դրսևորումների) հենց գեոքաղաքակրթական հակադրությունները: Հատկապես Պակիստանին ու Աֆղանստանին ԱՄՆ-ը չէր ցանկանա տեսնել որպես կոնֆլիկտների լուծմամբ զբաղվող միջնորդների: Ինքը, անաչառ երևալու համար, դժվար թե շահագրգռված չլինի ցույց տալու, որ իսլամական երկրներում աշխատած լինելն ամենևին չի նշանակում նպաստել նրանց հնարավորությունների մեծացմանը: Ուստի հենց նրա՝ իսլամական աշխարհում աշխատած լինելու հանգամանքն էլ կարելի է օգտագործել արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ ժամանակ առ ժամանակ դրսևորվող թուրքական և այլ տեսակի ոչ ցանկալի գամբիտները զսպելու համար:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին