Վիճակագրության համաձայն` ամուսնացած տղամարդիկ ավելի երկար են ապրում, քան` ամուրիները: Այս ֆենոմենը պարզելու ուղղությամբ գիտնականները վաղուց են հետազոտություններ անցկացնում: Վերջիվերջո նրանք եկել են այն եզրակացությանը, որ ամուսնացած տղամարդկանց «երկարակեցության» պատճառը սեքսն է: Ինտիմ հարաբերությունների շնորհիվ մարդիկ հաճելի հույզեր են ստանում, ինչը դրական է ազդում հոգեբանության և օրգանիզմի վրա. այսպես պահպանվում է առողջությունը: Իսկ ինչպիսի՞ հիվանդություններից է բուժում սեքսը:
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, հետազոտելով մի քանի հազար մարդկանց, բացահայտել են, որ շաբաթական գոնե երկու անգամ սեռական հարաբերություն ունենալն օգնում է հաղթահարել և նույնիսկ կանխարգելել մի շարք հիվանդություններ:
Գրիպ և շնչառական վիրուսային այլ հիվանդություններ: Ինչպես պարզել են գիտնականները, պարբերաբար սեքսով զբաղվելը բարձրացնում է իմունիտետն ու օրգանիզմն ավելի պաշտպանված է դառնում շնչառական վիրուսների նկատմամբ:
Միգրեն: Կանայք հաճախ են հրաժարվում կատարել իրենց ամուսնական պարտականությունները` ասելով, որ սարսափելի գլխացավ ունեն… և շատ իզուր: Գրգռվելիս և օրգազմ ապրելիս էնդորֆինների և կորտիկոստերեոիդների (սրանք բնական ցավազրկողներ են) մակարդակն արյան մեջ բարձրանում է, այնպես որ մինչև սեռական ակտի ավարտը դուք գլխացավ, ամենայն հավանականությամբ, չեք ունենա:
Դաշտանային ցիկլ: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, որոնք շաբաթական գոնե մեկ անգամ սեքսով են զբաղվում, դաշտանային ցիկլն ավելի կայուն ու պարբերական է` առանց ժամկետային խախտումների: Եվ այս ընթացքում ամսական ցավերն էլ ավելի թույլ են: Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ սա վերաբերում է ոչ միայն հետերոսեքսուալ կանանց, այլև լեսբուհիներին: Գիտնականները պարզել են, որ օրգանիզմի վրա այսպես դրական է ազդում ոչ թե հենց սեռական ակտը, այլ դրան ուղեկցող զգացողությունները:
Ճարպակալում: Եթե դուք դիետաների և ֆիզիկական վարժությունների կողմնակից չեք, նիհարելու առավել հաճելի տարբերակը հաճախակի սեռական հարաբերություններն են: Այս մասին գիտեն և կանայք, և տղամարդիկ: Գիտնականները հաշվարկել են, որ սեռական ակտի ընթացքում մեկ րոպեում մոտավորապես 4 կալորիա է այրվում, իսկ կես ժամում կարելի է այնքան կալորիա կորցնել, որքան որ ստանում եք շոկոլադե 4 կոնֆետ ուտելիս:
Կոսմետիկ թերություններ: Ինչպես պարզել են գիտնականները, այն կանայք, որոնք պարբերական սեքսով են զբաղվում, իրենց տարիքից 7-12 տարով երիտասարդ են երևում: Սա բացատրվում է նրանով, որ այս կանանց արյան մեջ ավելանում է կանացի էստրոգեն հորմոնների պարունակությունը. դրա շնորհիվ մազերը դառնում են փայլուն, իսկ մաշկը` էլաստիկ:
Դեմքի մաշկն ավելի առողջ է դառնում: Բոլորս էլ գիտենք, որ դեռահասային բշտիկների առաջացումը կապված է օրգանիզմում կատարվող հորմոնալ փոփոխությունների հետ: Տարիքի հետ դրանք անցնում են, որովհետև աղջիկներն ու տղաները սկսում են սեքսով զբաղվել: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով հասուն տարիքում նրանք դեռևս հեռու են մնում սեռական հարաբերություններից, ապա բժիշկները նրանց խորհուրդ են տալիս` շտապ կերպով զուգընկեր գտնել:
Անմիզապահություն: Տարիքի հետ կանանց մոտ թուլանում են այն մկանները, որոնք պատասխանատու են միզապահության համար: Եթե միզապարկը լցված է, ամենաանսպասելի պահին ձեզ կարող է «բնական կարիքն» այցելել: Իսկ եթե ցանկանում եք խուսափել անմիզապահությունից, ուրեմն մարզեք համապատասխան մկանները` «ֆիզիկական սիրո» շնորհիվ:
Հոգեկան շեղումներ: Երբեմն մենք ծաղրում ենք տարիքով կույսերի ու ամուրիների տարօրինակությունները:Սեռական հարաբերությունների բացակայությունը կարող է պարզապես հոգեկան շեղումների ու խանգարումների պատճառ դառնալ: Մեր օրգանիզմին անհրաժեշտ են պարբերական սեռական հարաբերություններ. առանց դրա մենք անհրաժեշտ նյութերի ու հորմոնների պակաս ենք ունենում, ինչն էլ կարող է հանգեցնել հոգեկան խանգարման:
Այնպես որ այս ամեն ինչը հիմք ընդունելով և հիշելով` հաճախակի առողջ սեքսով զբաղվեք: