ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստին մինչև նիստի ավարտը ներկա գտնվեց, ինչից հետո լրագրողները հետաքրքրվել են , թե արդյոք դժվար չէր այդքան նստել նիստերի դահլիճում և արդյոք ինքը դիսկոմֆորտ չի զգում, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասել է.
«Չէ, շատ հաճելի էր նստած, չեմ էլ ուզում հելնեմ»։
Ծառուկյանին զայրացրել է լրագրողներից մեկի հարցն այն մասին, որ հնարավոր է նորից հիվանդանա և բացակայությունների համար բժշկի թուղթ ներկայացնի.
«Հիվանդը դու ես, տղա ջան, չի կարելի չէ մարդուն վիրավորել», - հակադարձել է նա։