▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիստերիկ աղմուկ Մերի Մնջոյանի դեմ

Շնորհաշատ երգչուհի Մերի Մնջոյանը  «Նոր ալիք»  մրցույթում գրավեց յոթերորդ տեղն ու մրցանակակիր չդարձավ: Փաստը տխրեցնող է, անգամ՝ վիրավորական: Մերիի շնորհներով ուրածացող, նրա ձայնական տվյալները գնահատող արհեստավարժներն, իհարկե, կատարավածից ողբերգություն չեն սարքում՝ քաջ գիտակցելով, որ հատկապես նմանօրինակ մրցույթները ամենասովորական ու վարկաբեկված շոուներն են, ռուսական շոու-բիզնեսի արդեն թառամած ու ուշաթափված աստղերի ամբիցիաների հանգրվանը: Իգոր Կրուտոյը, Լեոնիդ Ագուտինը, Մելաձե եղբայրները, վաղուց արդեն թոշակառուների շարքին դասվող Յուրի Անտոնովը և ուրիշներ այս մրցույթի շնորհիվ բարելավում են իրենց ֆինանսական վիճակը և ու դեռ կենսունակության նշաններ ցույց տալիս: Պատահական չէ, որ իմիջային դառնալու համար էլ՝ հրավիրում են իրենց նման մոռացվող անունների արտասահմանից: Ահավասիկ՝ Տոտո Կուտունյոն... Սակայն, բնականաբար, ցանկացած մրցույթ, անկախ նրա ներքինխաղերից ու աղտոտվածությունից, միջոց է երիտասարդ երգիչների հանրահռչակման, շոու դաշտում ինքնահաստատման համար... Ելնելով վերոնշյալից, կարող ենք ասել, որ Մերի Մնջոյանը կատարեց իր մինիմում ծրագիրը, դարձավ ճանաչելի անուն, իր վրա սևեռեց մասնագիտական դաշտի հետաքրքրությունը: Եվ սա 18-ամյա երգչուհու համար արդեն նշանակալի իրողություն է:

Սակայն այսօր արդեն ինչպես Մերի Մնջոյանը, այնպես էլ մեր մանկավարժները պիտի լրջորեն զբաղվեն ապագայի խնդիրներով, որովհետև Մերին կարող է դառնալ աշխարհի ամենահզոր ձայն ունեցող երգչուհիներից մեկը, եթե ինքը կարևորի իր ընթացքը, հրաժարվի պոպուլիստական քայլերից, որոնց մղել է իր ,,մարզիչը,,: Շնորհակալություն Սոնային, բայց արդեն Սոնան պիտի դիտարկվի որպես անցած էտապ, և Մերիով պիտի զբաղվեն պրոֆեսիոնալ վոկալի մասնագետները, քանզի նա կարող է դառնալ իրապես համաշխարհային երևույթ: Սրանում չափազանցում չկա:

Միաժամանակ, մեր շոու դաշտի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև նախանձով ու չարությամբ լցված մարդիկ այլևս պիտի ձեռնպահ մնան Մերի Մնջոյանին քարկոծելու հարցում: Գյումրիում, գրեթե աղքատության ու անտերունչության մեջ իր մանկությունն անցկացրած այս աղջիկն ապացուցեց, որ տաղանդի ծննդավայրը միայն մայրաքաղաքը չէ... Ուրեմն, ուրախանանք Մերիով, արձանագրենք, որ մեր երգարվեստ է եկել մեծ ապագա խոստացող երգչուհի, որի ձայնական տվյալները մոտ են Մարի Կալլասի ձայնական տվյալներին... Ոչ թե թունավորենք Մերիի կյանքը, ոչ թե փորձենք նրա միջոցով փողեր վաստակել, այլ ամեն ինչ անենք, որպեսզի կայանա ՏԱՂԱՆԴԸ...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին