▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիշողություն» ֆիլմի ճակատագիրն ինձ չի հետաքրքրում. Արտաշես Ալեքսանյան

Life.panorama.am-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 10-ին, նախատեսված էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով և ֆինանսական միջոցներով նկարահանած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, տեղեկացնենք, որ այն անհայտ պատճառներով տեղի չունեցավ: Նախկին պատգամավորի կալանավորումից հետո ֆիլմի ճակատագիրը մնում է անհայտ:

Կայքը զրուցել է ֆիլմի դերասաններից Արտաշես Ալեքսանյանի հետ,  տեղեկանալու՝ վերջինս անհանգստացա՞ծ չէ ֆիլմի հետագա ճակատագրով: Դերասանի խոսքերով՝ ինքը չի դիտել ֆիլմը. փակ դիտում է եղել և սահմանափակ թվով հանդիսատես է հնարավորություն ունեցել անկնդրելու այն: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Արտաշես Ալեքսանյանը տեղյակ չէր, որ ֆիլմի պրեմիերան նախատեսված էր փետրվարի 10-ին:

«Ես անգամ տեղյակ չեմ, որ պրեմիերան պետք է տեղի ունենար ամսի 10-ին: Ֆիլմի դիտմանը ես ներկա չեմ եղել»,-նշեց Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին