Թուրքական «Hürriyet» թերթը ներողություն է խնդրել այսօր առավոտյան թերթի կայքում հրապարակված «13-րդ ուրբաթ օրվա անհաջողությունների 13 պատճառները» վերնագրով լուրին կցված նկարի համար:
Լուրի ներքո հրապարակվել էր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» հանրայտ նկարը, որտեղ համակարգչային ծրագրի միջամտությամբ Հիսուսի և 12 առաքյալների կողքին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավի միս ուտելիս:
Ըստ թուրքական «mynet.com» կայքի` «Hürriyet»-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ նկարի հրապարակումն անփութության հետևանքով կատարված սխալ է, այդ իսկ պատճառով էլ հայցում են նախագա Էրդողանի ներողամտությունը:
Նշվել է նաև, որ օրվա լուրերի համար պատասխանատու խմբագիրը և թվային հրապարակումների բովանդակության համար պատասխանատու խմբագիրը հեռացվել են աշխատանքից:
Աղբյուր` Ermenihaber