▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշիր... Հայկոյի նոր զուգերգը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երգիչ Հայկոն և ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանն այս օրերին  աշխատում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակի ուղղությամբ:

Գեղեցիկ երաժշտությունն ու գործիքավորումը հենց  Հայկոյին  է , իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: 

«Հիշիր» անունով երգը  Հայկոն կատարում է երիտասարդ երգչուհի Դիանա Առուստամյանի հետ. զուգերգը նաև խորհուրդ և նպատակ ունի՝ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն ու արդարության պահանջը փոխանցել  սերունդներին:  

Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են իրական դեպքերի հիման վրա գրված սցենարով: Տեսահոլովակի պրեմիերան կլինի մինչև  ապրիլի 24-ը և այն ավելի շատ նման կլինի կարճ ֆիլմի, որը կարտահայտի և պատմություն և  տրամադրություն: 

Ի դեպ, սա  հայկական շոու բիզնեսի երկու տաղանդավոր ներկայացուցիչների  համագործակցության երրորդ արդյունքն է, և ինչպես Հայկոյի  նախկին տեսահոլովաները,որոնց ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է,  այս մեկն էլ խոստանում է հիշվող և սիրված լինել: 

Նշենք, որ հայկական տեսահոլովակների պատմության  և դրանցում Եղեռնի թեմայի արծարծման մեջ ռեժիսոր Լուսինե Մարտիորսյանն ունի իր ուրույն ձեռագիրն ու պարբերաբար է անդրադառնում այդ թեմային. դրա մասին նույնիսկ Վլադիմիր Ժիրինովսկին է խոսել՝ Տաշիր մրցանակաբաշխության ժամանակ հայ ռեժիսորին մրցանակ հանձնելով  «Տարվա լավագույն տեսահոլովակ»-ի համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին