Տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Փաշինյանն ասել է՝ խորհրդանշական է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել. «Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը: Այդ հանդիպումից ներկայացված մի լուսանկար լայն արձագանք է ստացել համացանցում: «Ես չեմ քննադատում այս տղաներին, Նիկոլն էլ իր գործում ա չեմպիոն...»,-գրել է լրագրող Հայկ Բաղդասարյանը։ «Հարգած չունենամ հաղթանակած այն չեմպիոնին, ով հարգում է պարտված դավաճանին»,-գրել է Էդգար Ղազարյանը։ «Ինձ համար մեծ ցավ է , որ մեր չեմպիոններն , ովքեր եռագույնը բարձր են պահել տարբեր միջազգային հարթակներում , սեղմում են մի շան տղու ձեռք , ով եռագույնը գցել է գետնին , ով եռագույնը միշտ ներկայացնում է կզած ՝ լաթի կարգավիճակում։ «Էսօր պատահաբար տեսա,թե ինչպես էին մեր աշխարհահռչակ սպորտսմենները ջերմագույնս հանդիպում երկիրը կործանման տարած էակի հետ։Անկեղծ ոչ մի բան չէի գրի,եթե հանդիպողների մեջ չլիներ մեր փառահեռ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը։Տեսնելով,թե Վիկը ինչ ջերմությամբ է բարևում նիկոլին ակամայից տեղափոծվեցի 2011 թվականի սեպտեմբերի 5-ը։Այդ օրը Վիկը Համալիրում հաղթեց Էվանս Մբամբային ու պաշտպանեց IBO վարկածով չեմպիոնական գոտին,իսկ մենամարտի վերջում այն նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։Անցավ մեկ օր և Հայկական ժամանակ թերթում,որը կարծեմ պատկանում էր նիկոլին լույս տեսավ հոդված,որը վերնագրված էր «Փողին մուննաթ, իմ նախագահ»։ Հիմա զուտ հետաքրքրության համար կուզեմ իմանամ մեր չեմպիոնը նիկոլի ձեռքը ամուրս սեղմելուց ու ժպտալուց էս հոդվածի մասով ինչ որ բան հարցրել ա »,-գրել է Դավիթ Փյանը՝ ներկայացնելով նաև հոդվածի հղումը։ Դիտեք նաև՝ |
«Հիշեցի, երբ Վիկը հաղթանակը նվիրեց Սերժ Սարգսյանին և «ՀԺ»-ում լույս տեսավ հոդված՝ «Փողին մուննաթ, իմ նախագահ» վերնագրով». համացանցի արձագանքը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet