Ժամանակին` 2008-ի նախագահական ընտրություններից առաջ, այս շենքից կախված էր Սերժ Սարգսյանի նկարը, որին այժմ փոխարինել են կարաոկեի, պիցցայի ու շաուրմայի գովազդներ, տարբեր շշեր ու գնդակներ... Իսկ շենքից` հատկապես շաուրմայանոցից դուրս եկող հոտերն ու գիշերները լսվող բազմաոճ երաժշտությունը Երևանի կենտրոնական այս հատվածը հիշեցնում են արևելյան այնպիսի քաղաք, որպիսին, գուցե, ժամանակին չի էլ եղել «Հին Էրիվան»-ը:
Այս պատկերն ու վիճակը հասցրել են առաջացնել երևանցիների զայրութն ու վրդովմունքը, որոնցից մի քանիսն էլ դիմել են Asekose.am-ին` իրենց մտահոգությունը հայտնելով:
Կարծում ենք, որ սնանկ ճանաչված ու «Յունիբանկի» հետ դատական շարունակական վեճի մեջ գտնվող «Հին Էրիվան»-ի տնօրինությունը, որքան էլ նպատակ ունենա քիչ թե շատ բարելավել սեփական ֆինանսկան վիճակը, հարկ է նաև մտածի Երևանի տեսքի մասին: