Մինչև ամսի 23-ը պետք է Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա:
Ազատության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ առանց հստակեցնելու՝ որտեղից իրեն տեղեկությունը, թե Արցախի պետնախարարը առաջիկա օրերին թողնելու է պաշտոնը և թե ինչպես է կայացվել այդ որոշումը։
«Հիմա ես ասացի, որ ինֆորմացիա ունեմ, հո չեմ բացատրելու, թե որտեղից, ինչ ձևով», - նշեց Մելքոնյանը:
Իշխանական պատգամավորը, սակայն, չի թաքցնում՝ ճիշտ է համարում, որ Վարդանյանը հեռանա, թեկուզ և այդ կերպ կատարվելու է Ալիևի պահանջը։
«Հիմա ասենք Ալիևը պահանջում է՝ «Զանգեզուրի միջանցքը տաք, նոր բացեմ», հիմա «Զանգեզուրի միջանցք» սարքենք տանք իրանց, լավ ա, թե՞ Ռուբեն վարդանյանին ասենք, Ռուբեն ջան, գնա որտեղից եկել ես: Իհարկե, եթե ամբողջ խնդիրը կապված է Ռուբենի այնտեղ չլինելուն, իհարկե, Ղարաբաղի իշխանությունները պետք է Ռուբենին ասեն, դու արի էս պաշտոնից դուրս արի», - ասաց պատգամավորը: