Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ազատամարտիկ, պայմանագրային գնդի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ով նաև ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ է, այն հարցին, թե «ինչպե՞ս է իրեն կռվի դաշտում դրսևորել Սուրեն Խաչատյանը, նշել է. «իհարկե կռվել է, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքին ելույթով՝ ազատամարտիկների անունից հանդես էր եկել նաև Ռազմիկ Պետրոսյանը:
Այս հայտարարության առանձնահատկությունը այն է, որ այս ձևակերպումը տրվում է մի անձի կողմից, ում ՀԱԿ-ԲՀԿ-ական քարոզչամեքենան բավականին լայն թափով «ռասկռուտկա» էր անում՝ ներկայացնելով որպես իրական ազատամարտիկի, ով դեմ է դուրս եկել գործող համակարգին:
Ընդ որում բախվում ենք մի պարադոքսալ զուգադիպության. ԲՀԿ-ն իր ողջ զինանոցը լայն ճակատով օգտագործում է Սյունքի մարզպետին քարկոծելու ու վարկաբեկելու համար.Կենտրոն հեռուստատեսությամբ հատուկ նախագծեր են ստեղծվում Լիսկայի անցյալն ու ներկան բացահայտելու ու պարզաբանելու, Եռյակից նրա հասեցին ցեխ է շպրտվում, իսկ մյուս կողմից ԲՀԿ-ի «պորտնյոր» ՀԱԿ-ի ազատամարտիկ ներկայացուցիչը նման դրական որակումներով է ներկայացնում Սուրիկ Խաչատրյանին:
Հիմա Լիսկան լավն է, թե՞ վատը…
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet