▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ինձ չեն հիշում, ասում են՝ շատ եմ փոխվել. Վլադիմիր Արզումանյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը թեև վերջին տարիներին պասիվ է, բայց լռելու մտադրություն չունի։ Մասնագիտության հետ կապված նրա բոլոր նպատակները տանում են դեպի երգարվեստ, և ձայնի մուտացիոն շրջանի վերջնական ավարտին պես նա կվերադառնա ոլորտ։

-Վլադիմիր, ամիսներ առաջ նոր երգ թողարկեցիր՝ «Գալիս եմ հետ», սակայն վերադարձիդ կրկին լռություն հաջորդեց, ինչո՞ւ։

-Ինձ մոտ ձայնի մուտացիոն շրջանը դեռ չի ավարտվել, հավանաբար կես տարի էլ կշարունակվի։

-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այս ընթացքում «Գալիս եմ հետ»-ը թողարկելը։

-Մտածում էի, որ մարդիկ կմոռանան ինձ։)  Բացի այդ, «Գալիս եմ հետ»-ն իր պատմությունն ուն. դա իմ հոգու ճիչն էր, որով հիշեցրի մարդկանց, որ ես դեռ կամ ու լինելու եմ։ Արդեն նոր գործ ունեմ, դիսկո ոճում է՝ իր ժանրով մոտ է «Մամային»։ Երգն աղջկա մասին է։ Նախատեսում եմ տեսահոլովակով ներկայացնել այն։

-Շուտով մասնագիտական ընտրություն անելուդ ժամանակն է. արդեն որոշե՞լ ես, թե որ ուղղությամբ ես շարունակելու ճանապարհդ։

-Ես իմ ճանապարհը երգի ասպարեզում եմ տեսնում։ Ցանկանում եմ հաջորդ տարի տեղափոխվել Երևան, ընդունվել Կոնսերվատորիա։ Այժմ սովորում եմ Ստեփանակերտի Սայաթ Նովային անվան երաժշտական ուսումնարանում՝ դասական վոկալի բաժնում, երկրորդ կուրս եմ։ Նաև Արթուր Գրիգորիչի մոտ եմ պարապում, երբ գամ Երևան, նրա հետ ավելի ինտենսիվ եմ պարապելու։

-Ընտանիքիդ հե՞տ ես գալու, թե՞ մենակ։

-Երևի մենակ՝ որպես ուսանող։

-Քիչ թե շատ գիտես ոլորտի բարդությունները։ Շատերը, ովքեր երգել են փոքր տարիքից, մասնագիտական ընտրություն կատարելիս գերադասում են այլ կրթություն ստանալ, որպեսզի երկրորդ մասնագիտություն էլ ունենան։ Դու այդ մասին մտածե՞լ ես։

-Չէ։ Միայն երգի մասին եմ մտածում։

Թեև ժամանակին ցանկանում էի նաև զինվորական դառնալ, սակայն այս մասնագիտությունները համատեղել հնարավոր չէ, և երգը հաղթում է։ Շատ եմ կարոտում երգը, նույնիսկ՝ բարձրախոսը։ Այս ընթաքում գնահատեցի, թե իմ կյանքում ինչ նշանակություն ուներ երգը։

-Ժանրային առումով կողմնորոշվե՞լ ես՝ վերջնական որ ուղղությունն ես ընտրելու։

-Ես իմ ոճով եմ շարունակելու ներկայանալ՝ փոփում։ Հիմա միայն մտածում ու երազում եմ, որ ձայնս փոխվի դեպի ավելի լավն ու սկսեմ երգել։ Թե ինչ երգ կերգեմ, արդեն երկրորդական է։

-Քո «Մամա» երգով մարդիկ քեզ հիշում են որպես շատ աշխույժ, ակտիվ, էներգետիկ տղայի։ Հիմա ինչպիսի՞ն ես։

-Հիմա էլ նույն էներգետիկան կա, ուղղակի պետք է երգն էլ այնպիսի երգ լինի, որ բեմում ցույց տամ ջերմություն։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին