Պո~ւյ, ժող, էս ինչ ա կատարվում:
Ինսունականներին մեր գրող տղերք էին փայ դառնում քաղաքականությանը, հետո էլ գյուլլվում եւ կամ` վտարանդի դառնում:
Դե Վազգենն էլի: Վանոն: Հրանտն էլ մեռավ չարու-բարու պայքարից գլուխը փախցնելու համար: Մաթեւորսյան
Հրանտն ինձ ասում էր` ափսոսում եմ. կարող է տաղանդավոր արձակագիր կորցնեմ. Վանոյի համար էր ասում, երբ վերջինս նշանակվեց ՆԳ նախարար:
Ես էլ եմ միշտ վախեցել, որ ընդերքը, ներսը պահողներին բերում են առաջին գիծ ու... խփում:
Ու գիտեմ` խի:
Էդ նշանակում է, որ էթնոսի էներգիան իջել ա, չի հերիքում, մատաղցու են դարձնում էերգիան փոխանցողներին:
Ամեն սերունդ իրենից առանձնացնում է էներգիա փոխանցողներին, դարձնում անտեսանելի, որ էթնոսի մարտկոցն ու մոմը վառ պահեն: Ներքին, հոգու:
Դե, վերջը, զահլեքդ չտանեմ. էն օրերին էդ տղերքը վառվեցին-պրծան. իրենց էներգիան էլ շատ մեծ չէր` ալքիմիան կատարյալ անելու, վերջնացնելու, էս օրվա չհասցնելու:
Ուրիշ ոտքեր կախաղանին լուռ մոտ եկան;
Հիմա ավելի ցածր էներգետիկա է:
Հիմա էլ ագահ ձեռներս ու դունչներս մղել ենք` երգիչներին ենք էներգաթափ անում:
Սալբին գրագետ, կոկիկ, դպրոցական ճերմակ ֆարթուկը կապած` տառեր-բառեր է շարում Սերժ Թանգյանի նամակում:
Ռուբեն` խելագարվում է յուրովի, խելագարության տանելով հայրենասերների մի մեծ փաղանգի:
Հիմա էլ Շուշանը: Շուշոն է էլի. ինքն ավելի բեթար բաներ է ասել:ճ
Թարգեք էլի:
Ուզում եք էդ երգն էլ չլսենք, մնանք էս քամբախ ֆբ-ի էներգետիկայի հույսի՞ն:
Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը
Ֆեյսբուք