ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
-Ես Ձեզ վերջին անգամ հանդիպել եմ, երբ ՀՀ վարչապետն էիք, իսկ հիմա մեծ ղեկավար եք: Ձեր հսկողության ներքո են ԵՏՄ երկրները: Առաջին հերթին Ձեզ հաջողություն եմ մաղթում: Այն դժվար, բայց հետաքրքիր աշխատանք է,-ասել է Մեդվեդևը:
Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և վստահության համար:
Դմիտրի Մեդվեդև-Տիգրան Սարգսյան աշխատանքային հանդիպման սղագրությունը` ռուսերենով` կարող եք կարդալ այստեղ