▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիլարի Քլինթոնի անցած ուղին

Հիլարի Քլինթոնը մտավ պատմության մեջ որպես առաջին կին, ով ԱՄՆ-ի առաջնային կուսակցություններից մեկի նախագահի հիմնական թեկնածու է:

«Ես ընդունում եմ ԱՄՆ նախագահի թեկնածությունը»:

69-ամյա Հիլարի Քլինթոնի կյանքը լի է պատմական պահերով:

1969 թվականին նա դարձավ առաջին ուսանողն, ով ելույթ ունեցավ Ուելսլի քոլեջի հանդիսավոր արարողությանը: Յել համալսարանի իրավաբանական դպրոցում նա հանդիպեց Բիլ Քլինթոնին: Նրանք ամուսնացան, իսկ նրանց դստեր անունն է Չելսի: 1992 թվականին Բիլ Քլինթոնն ընտրվեց նախագահ, իսկ Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը ստանձնեց Առաջին տիկնոջ պարտականությունները:

Լրագրող Ռոն Ֆորները շատ վաղուց հետևում է Քլինթոնի կարիերային:

«Նա գիտեր, թե որն է իրենց երկարաժամկետ քաղաքական ծրագիրը և հետևում էր դրան»:

Սակայն Քլինթոնի կյանքում եղել են հակասական պահեր ևս, որոնցից ամենացայտունը նախագահ Քլինթոնի ամուսնական դավաճանություններն են, որի գագաթնակետն էր Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալը:

«Շատ մարդիկ կարծում են, որ նա անկեղծ ու վստահելի մարդ չէ», ասում է Ջորջթաուն համալսարանից Ստեֆան Վեյնը:

Սակայն 2001 թվականին նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կրկին մտավ պատմության մեջ՝ ընտրվելով սենատոր Նյու Յորք նահանգից: Նա քվեարկել էր 2003 թվականի իրաքյան պատերազմի և 2007 թվականի ներգաղթի մասին օրենքի օգտին:

«Մեզ անհրաժեշտ են ընդգրկուն բարեփոխումներ ներգաղթի ոլորտում»:

Նախագահ Օբաման ին նախկին մրցակից Քլինթոնին նշանակեց պետքարտուղար: Այդ պաշտոնում Հիլարի Քլինթոնն այցելեց շուրջ 112 երկիր։ Նա ամենամեծ թվով երկրներ այցելած բարձրաստիճան ամերիկացի դիվանագետն էր:

Քլինթոնին սուր քննադատության ենթարկեցին Բենգազիայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման համար, որի հետևանքով սպանվեցին չորս ամերիկացիներ:

2016 թվականի նախագահական ընտրապայքարի ընթացքում նա հայտնվեց մեկ այլ սկանդալի մեջ, որի հետևանքները պարզ կլինեն ընտրություններից հետո:

2015 թվականին հայտնի դառձավ, որ Քլինթոնը օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը՝ կարևոր պետական տեղեկություն պարունակող նամակագրության համար: Դաշնային հետախուզական բյուրոն, սակայն, այդ գործունեության մեջ չգտավ անօրինական տարրեր:

«Ոչ մի դատախազ հիմքեր չի ունենա գործ հարուցելու համար», ասել է Դաշնային հետախուզական բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:

Սակայն ընտրություններից տաս օր առաջ Դաշնային հետախուզական բյուրոն հայտնաբերեց նոր էլեկտրոնային նամակներ, որոնք, ըստ բյուրոյի, պետք է ուսումնասիրվեն: Այդ նամակագրությունը դարձել է Քլինթոնի դեպի Սպիտակ տուն ճանապարհի հիմնական մարտահրավերը:

 

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին