▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիլարի Քլինթոնը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում վերջ տալ ԻՊ-ի գոյությանը

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը հայտնելէ, որ միայն ինքն ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործող պլան: Այս մասին գրում է Gazet.ru-ն: Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ԻՊ-ի ահաբեկչություններին վերջ կտա:

«Ես եղել եմ Սպիտակ տան վարչակազմում և գիտեմ` ինչ ձեռնարկել: Այդ պատճառով էլ ես կարող եմ Ամերիկան անվտանգ դարձնել»,- նշել է նախկին պետքարտուղարը։

Այս կտրուկ հայտարարությամբ Հիլարի Քլինթոնը հանդես էեկել Օկլահոմայում կայացած միջոցառման ժամանակ: 

Միաժամանակ, նա հստակեցրել է, որ իր՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի ցամաքային գործողությունների` դա համարելով անմիտ քայլ, որին էլ սպասում են ահաբեկիչները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին