ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո, որը վարել է Սերժ Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով լրագրողներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը:
Ըստ Շարմազանովի, այդ համագումարը լինելու է առանցքային ՀՀԿ-ի համար. «չեմ բացառում, որ փոփոխություներ լինեն ղեկավար կազմում»: