ԱԺ-ում այսօր քննարկվում է 2014թ.-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով 7 մլն եվրո վարկ է տրամադրվում համայնքներին, որից 3,5 մլն-ը՝ դրամաշնորհի տեսքով:
Հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սուքիաս Ավետիսյանն իր ելույթի սկզբում նախ կարևորեց այս վարկային միջոցը՝ նշելով, որ վարկը և տվյալ տարածաշրջանի և հետագայում որպես փորձ ամբողջ հանրապետության համար շատ կարևոր է:
«Ես զարմանում եմ, երբ 3,5 միլիոն վարկ են տրամադրում, 3,5 միլիոն դրամաշնորհ, 1միլիոն էլ խորհրդատվության համար ու այստեղ հարց է հնչում ինչու»:
Ապա պատգամավորը ելույթը շարունակեց բարկացած տոնայնությամբ. «Մեր փնթիությունը փորձում ենք կապել կառավարության հետ, այս վարկային ծրագրի հետ: Մենք, այո փնթի ենք, վարորդները ցանկացած պահի, ցանկացած վայրում ավտոմեքենաներից աղբը դուրս են նետում, փնթի է մեր ազգաբնակչությունը, ովքեր իրենց աղբը վերցնում, տանում են 20 մետր հեռավորության վրա փողոցում թափում են: Այո, մենք փնթի ազգ ենք»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ դա միայն աղբ թափել չէ, դա արդեն վարքագիծ է:
Տեսանյութը՝ 1in.am-ի: