▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում խառնվել են իրար. ինչ գաղտնի փաստաթղթի մասին էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոս ամսվա վերջին կամ սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում նախատեսված է «Ժողովրդավար հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Նշենք, որ այս կուսակցությունը առաջնորդելու է Սամվել Բաբայանը, որը հավակնում է լինել Արցախի նախագահի թեկնածու։ Այդ օրը տեղի կունենա հիմնադիր համագումարը, կհաստատվի կուսակցության ստեղծումը, ապա կընտրվեն նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Եվ մինչ կուսակցության ստեղծումը Ստեփանակերտում արդեն գործում է Սամվել Բաբայանի գրասենյակը։ Եվ չնայած դեռ պարզ չէ՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկը կընդունվի, թե ոչ, եւ, ըստ այդմ, Բաբայանը կկարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու, թե ոչ, սակայն նրա կողմնակիցները եւ հենց ինքը, կարելի է ասել, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Սամվել Բաբայանն ուներ նաեւ իր կուսակցությունը՝ «Դաշինք» անվամբ։


 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Սևան» ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել։ ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց․ «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս՝ ինչի։ Այդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք, ինչքան մեքենա է անցնում, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրեք․․․ հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ։ Դա միջպետական գլխավոր ճանապարհ է և ամենակարևոր ճանապարհն է, եթե Դուք ինձ ցույց տաք այդխիսի ճանապարհը, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ․․․ միջպետական ճանապարհին․․․ ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է։ Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկիին բան լինե՞ր․ որևէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ։ Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչ եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` քաղաքական դաշտում քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արած հայտարարությունը: Բանն այն է, որ Ն. Փաշինյանը անակնկալ հայտարարել էր, թե մոտավորապես 2014 թ.-ին՝ նախորդ իշխանության օրոք, մի գաղտնի զեկույց է նախապատրաստվել:

Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է եւ ամբողջությամբ ձախողված, այն նաեւ հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս հայտարարությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տարբեր քաղաքական ուժերի շրջանակում: Նախորդ իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին կարող է խոսքը լինել: Նշվում է նաեւ, որ իշխանությունները մտահոգված են այն բանի համար, որ հնարավոր է այդ փաստաթուղթն առաջիկայում հրապարակվի, քանի որ տարբեր քաղաքական ուժեր լծվել են այդ փաստաթղթի հրապարակման գործին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին