▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում սուր պայքար է. նույն պաշտոնին երեք մարդ է հավակնում, այդ թվում Միհրան Պողոսյանը․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում սկսել են քննարկումները, թե համամասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան խորհրդարանից կամ կառավարությունում պաշտոն ստանան։ Սուր է հատկապես ԱԺ նախագահի, փոխնախագահի, կամ հանձնաժողովի նախագահների եւ միջազգային կառույցներում ՀՀ պատվիրակությունների ղեկավարների տեղերի համար պայքարը։

Ու քանի որ հանձնաժողովները կրճատվելու են, մրցակցությունը մեծ է։ Տնտեսական հանձնաժողովի նախագահի պոստի համար, ըստ իշխանական կուլիսներում շրջող տեղեկությունների Հերմինե Նաղդալյանն է պայքարում, եթե իհարկե, նրան չհաջողվի կրկին ԱԺ փոխնախագահ դառնալ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պոստին են ձգտում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին