▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս կազմով ԳՄ-ի վերջին նիստն է տեղի ունեցել: Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումները, քննարկել են կուսակցության ծրագրի եւ կանոնադրության փոփոխություններին վերաբերողղ հարցեր, վաղը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով, որտեղ անդրադարձ է կատարելու միջկուսակցական կապերի զարգացմանը ավանդական գործընկերների հետ, անդրադառնալու է նաեւ ԼՂ հակամարտությանը, Հայաստան-սփյուռք կապերին, ապագա զարգացումներին:

«Համագումարի պատվիրակները վաղն իրենց քվերակությամբ կորոշեն, բայց բնականաբար, նրանք չեն կարող լինել շարքային անդամներ, նրանք կլինեն ՀՀԿ ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Կարեն Կարապետյանի անդամակցումից հետո եւ դրան զուգահեռ, 7 հազար քաղաքացիներ անդամակցել են ՀՀԿ-ին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ կուսակցության ղեկավար կազմում լինելու հեռանկարին:

 

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին