▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին եւ մինչեւ վերջին պահը չասել, թե ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնում: Այս հողի վրա որոշ օդիոզ ՀՀԿ-ականներ «դիլխոր» են, չգիտեն` սկսե՞լ քարոզարշավը, թե՞ սպասել ցուցակին, որ հասկանան, թե ինչ ուժգնությամբ աշխատեն:

Ասում են անգամ, թե «ցուցակում որ համարն եմ լինելու, երբ կլինի ցուցակը» հարցին ՀՀԿ վերնախավից պատասխանել են` ամսի 16-ին ԿԸՀ-ից կիմանաք: ՀՀԿ-ականները կարծում են, որ իրենց հետ նման կերպ վարվելու պատճառը միակն է՝ «այդպես են անում, որ վերջին օրով չփախչենք կուսակցությունից»:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, հավանաբար, այս շաբաթվա ընթացքում համամասնական ցուցակը կհրապարակվի։ «Երբ հրապարակվի, բոլորն էլ կիմանան, ինչո՞ւմն է բանը։ Երբ որ կքննարկվի, երբ մշտական գործող մարմինը որոշում կընդունի, այդ ժամանակ էլ կհրապարակվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին