▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում «կրիտիկական» օրեր են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ում սպասողական, ծանր օրեր են։ Նրանք, ովքեր կրկին պատգամավորի աթոռին են ուզում բազմել (իսկ ցանկացողների պակաս չկա), անորոշ վիճակում են, սպասում են՝ երբ են «վերեւում» զտումներն ավարտվելու, որ իրենց «հարցերը լուծեն»։

Իսկ «վերեւներում», մեր տեղեկություններով, դիտավորյալ առկախել են հարցը, ինչը շատ է բարդացրել հատկապես մարզերը ներկայացնող պատգամավորների վիճակը։ Վերջիններս դժգոհում են, որ ոչ միայն չգիտեն, թե ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը, այլեւ առաջադրվելու դեպքում պատրաստվելու քիչ ժամանակ ունեն։

Սրան գումարվում է նաեւ մեկ այլ հանգամանք. բարեփոխված ԸՕ-ի պայմաններում, ըստ պատգամավորների, բավականին դժվարացել է իրենց գործը։ Օրինակ, եթե ՀՀԿ-ն որոշի, որ ցուցակում լինելու են եւ՛ այդ ընտրատարածքի պատգամավորը, եւ՛ մարզպետը, բավականին բարդ ու խճճված իրավիճակ է ստեղծվելու։ Մեր տեղեկություններով, այս օրինակը հնարավոր է կիրառվի Տավուշի մարզի պարագայում. ՀՀԿ-ի ցուցակում, ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ մարզպետ Հովիկ Աբովյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին