«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Խնդիրը հետևյալ կերպ է դրված, պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցաթյունում նրա բարձր դիրքը Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը։ Այս նպատակով նաեւ քննարկվում Է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող Է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը՝ խորհրդի նախագահը։ Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել Է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին։ Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը։ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն Էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։