«Վերընտրված նախագահին շնորհավորել են ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի, ՌԴ-ի նախագահները եւ շատ այլ պատկառելի այրեր: Այնպես որ, մենք բարդույթավորված չենք դրանից: Խնդիր չկա»,- Aravot.am-ի հարցին` ՀՀԿ-ում ինչպե՞ս են ընկալում այն իրողությունը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին` վերընտրության առիթով, պատասխանել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա , ի հեճուկս Սերժ Սարգսյանի հաղթանակը չընդունողների, հիշեցնում է, որ «հանրության 59 տոկոսն է ձայն տվել Սերժ Սարգսյանին»:
ՀՀԿ-ում բարդույթավորված չեն Գագիկ Ծառուկյանի պահվածքից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet