▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում անհանգիստ են.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները այս օրերին մրցակից-կուսակիցներից պաշտպանվելու մեթոդներ են փնտրում: Բանն այն է, որ ՀՀԿ վստահված անձինք հիմնականում նշանակված են մի թեկնածուի կողմից, իսկ մրցակիցները ո՛չ հանձնաժողովում վստահելի մարդ ունեն, ո՛չ էլ՝ վստահված ունենալու իրավունք: Եվ հնարավոր է՝ ՀՀԿ ռեյտինգային մի թեկնածուի ձայնը պարզապես վերցնեն, դնեն մյուսի ձայների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ իշխանության թեկնածուները դիմում են ընդդիմադիր կուսակցություններին՝ խնդրելով ուշադիր լինել իրենց ձայներին: Այսպիսով՝ հանրապետականներն ընկել են իրենց իսկ հյուսած ծուղակը. ընտրական օրենսգիրքը հեղինակել են հենց ՀՀԿ ներկայացուցիչները՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին այդ նախագծին՝ անտեսելով ընդդիմության ահազանգերը, որը նաեւ իրենց շահերից էր բխում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին