▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն փոշմանել է. հասկացել են՝ խայտառակությունից միակ փրկությունը ընտրություններին չմասնակցելն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը եւ վերջնական որոշում է կայացվելու:

 

 

 

 

 

 

 

Քանի որ ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չի կայացվել հօգուտ մասնակցության, ուստիեւ համաժողով հրավիրելու իմաստն էլ է կորել:

Ի դեպ, այն ՀՀԿ-ականները, որոնք մինչեւ վերջերս համառորեն պնդում էին, որ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին ԸՕ փոփոխությունների տապալումից հետո, դարձել են չմասնակցության կողմնակիցներ:

 

 

 

 

 

 

 

 

Նրանք հիմա են հասկացել, որ իրենք չեն կարող մասնակցել ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին: Խայտառակությունից միակ փրկությունը չմասնակցությունն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին