▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կրիմինալի մեծ սիրահար է կամ Գորիսի նոր քաղաքապետը

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իրև էջում գրում է.

Մի հատ շատ լավ անեկդոտ կա: Երիտասարդ տղան մտնում է տուն ու հայրը նկատում է, որ տղայի ականջից ականջօղ է կախված:

Հայրը հարցնում է. - Արա, գիտես, որ ականջօղ միայն գոմիկներն ու պիռատներն են կախում: Հիմա պատուհանից որ նայեմ ու նավը հայաթում կանգնած չեղավ, մամադ կլացացնեմ:

Ինչո՞ւ հիշեցի այս անեկդոտը. երեկ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Առուշ Առուշանյանը: Ենթադրվում է, որ նոյեմբերի 5-ին հենց նա էլ «ընտրվելու» է քաղաքապետ:

Ըստ ականատեսների՝  նրա ողջ մարմինը դաջվածքների մեջ է: Հիշեցնեմ, որ դաջվածքների սիրահարներ են սովորաբար կրիմինալը, ռոքերները և սպորտսմենները: Հիմա ՀՀԿ-ին ուզում եմ հուշել, որպեսզի ստուգեն՝ եթե այդ երիտասարդը Մեսսիի նման ֆուտբոլ չի խաղում, չունի «Հարլի-Դևիդսոն» մոտոցիկլետ կամ Ջեյմս Հեթֆիլդի նման չի երգում, ուրեմն՝ ինքը ԿՐԻՄԻՆԱԼ Է, տղերք, ԿՐԻՄԻՆԱԼ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին