«Ես երբևէ կողմանկից չեմ եղել արհեստական կոալիցիաների ձևավորմանը: Ցավոք, դրական որևէ կոալիցիայի պատմություն չկա: Դժվարանում եմ ասել, թե ինչի համար է կոալիցիան ՀՀԿ-ին անհրաժեշտ, քանի որ նրանք ունեն պատասխանատվություն վերցնելու անհրաժեշտ քվեները, իսկ երբ կիսվում ես դրանով, ապա ես դա կանվանեի պատասխանատվության լղոզում, քանի որ արվում է նրա համար, ինչ է թե չասեն՝ մենակ ես եմ մեղավոր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի մասին՝ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ՀՅԴ-ի համար, միգուցե, կոալիցիան պետական կառավարման մեջ փորձ ձեռք բերելու, խոստումները կյանքի կոչելու հնարավորություն է:
Անի Կարապետյան