«Հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններն անցել են շատ կազմակերպված, թափանցիկ, առանց ընտրախախտումների, կաշառքների, և ՀՀԿ-ն գոհ է ընդհանուր արդյունքներից, քանի որ 292 համայնքներից 176-ում ՀՀԿ անդամներ են անցել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ չհամաձայնելով հնչեցված կարծիքի հետ՝ նշեց.
«Ընտրությունները մեկը մյուսից կարծես թե չեն տարբերվում, վարչական ռեսուրսը կիրառվում է ամբողջ թափով, ընտրախախտումների մեխանիզմը՝ կատարելագործվում: Երբ ահազանգեր էինք ստանում, թե այստեղ կամ այնտեղ կուտակումներ կան, մինչև հասնում էինք՝(դա 5 րոպե էր տևում) անհետանում էին: Անհասկանալի էր»:
Սուքիաս Ավետիսյանն էլ նկատեց «Գուցե ահազանգե՞րն էին կեղծ»:
Անի Կարապետյան