Armtimes.com-ը գրում է. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է վճռականորեն, «Ծառուկյան դաշինքով»:
Կայքի հետ զրույցում Ղուկասյանը չի ցանկացել մանրամասնել, թե ինչպե՞ս է որոշել մտնել «Ծառուկյան դաշինք»:
«Դա ինչ կարևոր է, թե ո՞վ առաջարկեց: Կարևորն այն է, որ ԲՀԿ-ով եմ գնալու: Մնացածը քեզ պե՞տք է` ո՞վ խոսեց, ի՞նչ խոսեց, դուռը ո՞վ բացեց, ո՞վ մտավ, որ կոշիկը հագա գնացի»,- ասել է Ղուկասյանը:
Այն հարցին, թե նա իշխող Հանրապետական կուսակցության անդամ չէ՞, կամ առաջիկայում պատրաստվո՞ւմ է կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել, նախկին քաղաքապետը նշել է.
«Հավանական է, որ ես հանրապետական կուսակցությունից հինգ տարի առաջ եմ դուս եկել»,- հակիրճ պատասխանել է Ղուկասյանը:
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը կայքին ասել է, թե տեղեկություններ չունի, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս է եկել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում