Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ի հաջողության ոչ շանսերն է պակասեցրել, ոչ էլ մարտավարության ու ռազմավարության մեջ փոփոխություն է մտցվել. ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ ինչ կարծիք ունի ՀՀԿ մամուլի խոսնակը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին, Շարմազանովը պատասխանեց. «Իմ կարծիքները չեն փոխվել երևույթների մասին: Իմ կարծիքը, կախված գործչից, կախված է նրա գործունեությունից: Բոլոր այն գործիչները, ովքեր կիրականցնեն քաղաքական գործունեություն, քաղաքական մշակույթի, քաղաքական կուլտուրայի, քաղաքական կոռեկտության շրջանակներում, իմ կողմից կարժանանան միայն ու միայն հարգանքի՝ անկախ նրանից գործում են ընդդիմադիր, թե իշխանական դաշտում»:
Է. Շարմազանովը շեշտեց՝ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր կգնան զոռբայության, ոչ կոռեկտության ճանապարհով, բնականաբար, իր կողմից կարժանանան ոչ դրական խոսքերի: