▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի «Հայլուր»-ը, որից Հ1-ը հրաժարվեց

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ քննարկվում է  «Լայմ» հեռուստաընկերության փոխարեն  առաջիկայում իր աշխատանքները  սկսող և  Հանրապետական կուսակցությանը սպասարկող հեռուստաալիքի  լրատվական ծրագիրը «Հայլուր» անվանակոչելու տարբերակը:

Հիշեցնենք, որ  Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին տարիներին նույն անվանումն ուներ Ազգային հեռուստատեսության ալտերնատիվ լրատվական ծրագիրը, որը եթեր էր հեռարձակվում շաբաթը մեկ, իսկ աղկահարույց մի թողարկումից հետո՝ ընդհանրապես փակվեց:

Իսկ արդեն երկրի գլխավոր լրատվական ծրագիրն անվանակոչվեց «Հայլուր», երբ սկսվեց  Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանը: 

Հիշեցնենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների ՀՀԿ-ի հեռուստաալիքը կոչվելու էր  «Հայրենիք», հետո շրջանառության մեջ դրվեց «Հայք» անվանումը, իսկ բոլորովին վերջերս մամուլում գրվեց, թե  կուսակցությունը որոշել է հեռուստաընկերությունը կոչել «Արարատ» անվամբ:

Հարկ է նշել, որ ինչպես «Հայլուր» անվանումն , այնպես էլ մյուսները՝ հեռուստատեսության ու լրատվության ոլորտում օգտագործված ու պատկանելություն  ունեցող անուններ են: 

«Հայրենիք»-ը մանկական հեռուստաընկերություն էր, որ պատկանում էր  Վարդանյանների ընտանիքին ու փակվեց մոտ 5 տարի առաջ, իսկ «Հայք»-ն էլ՝ ՀՀՇ-ի պաշտոնաթերթն էր: «Արարատ» անվանումն էլ հատկապես վերջին տարվա ընթացքում ՝ լրատվական դաշտում ասոցացվում է  համանուն ամսագրի ու  araratnews կայքի հետ: 

Դե իսկ ինչ վերաբերում է «Հայլուր»-ին, որից  այդքան հեշտությամբ հրաժարվեցին Հանրային հեռուստաընկերությունում՝ Ռուբեն Ջաղինյանի ու նրա թիմի գալուստից հետո, պետք է նշել, որ անունն, անկախ դրա մասին ձևավորված որոշ ընդդիմադիր շրջանակների բացասական  կարծիքից, իրոք, լրատվական իմիջ ու պատմություն ունի, մնում է, որ Հանրապետականն այն ճիշտ օգտագործի... 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին