ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե հնարավոր է, որ նորանշանակ վարչապետն ու նախարարներն անդամագրվեն ՀՀԿ-ին, ասել է. «Նոր նախարարները և վարչապետ Կարապետյանը մեր քաղաքական թիմի անդամներ են»:
Իսկ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ն տեսնում է այս պաշտոնում նաև խորհրդարանական ընտրություններից հետո. այս մասին ՀՀԿ խոսնակը նշել է, որ այստեղ կա 2 գործոն. «Նախ ես չէ, որ պետք է տեսնեմ նրան պաշտոնում կամ չտեսնեմ, բացի այդ՝ այստեղ 2 քայլ կա, նախ ՀՀԿ-ն ընտորւթյուններին պետք է ստանա հանրության վստահության քվեն, ստանա իրավունք միանձնյա կամ գործընկերների հետ առաջադրելու վարչապետ, ապա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կներկայացնի վարչապետի թեկնածուին»:
Ինչ վերաբերում է Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելուն, ապա Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ իրենց համար ՀՀ-ում չկան թշնամիներ ու հակառակորդներ, կան ազնիվ մրցակիցներ, իրենք մրցապայքարի կողմնակիցներ են ու բարիկադներ էլ չեն դնում մյուս ուժերի ու իրենց միջև: