«Ոչ»-ի ճամբարը որքան էլ որ ակտիվ էր, փորձում էր իր ասելիքը տեղ հասցնել, գոնե ես որևէ համոզիչ փաստարկ չլսեցի: Փաստաթուղթը եթե ոչ իդելական է, ապա լավն է որպես առաջադիմական փաստաթուղթ: Սա Աստվածաշունչ չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով «Այո»-ի և «Ոչ»-ի քարոզարշավը՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավի ընթացքում ակտիվ չէր ՀՀԿ-ն, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց.
«Սահմանադրական փոփոխությունների փաթեթը Հանրապետականի սեփականությունը չէ: Դրան կողմ են արտահայտվում նաև ընդդիմադիր կուսակցություններ, այլ ուժեր ևս: Սա ամենևին էլ կուսակցական խնդիր չէ»:
Իսկ արդյո՞ք ՀՀԿ այն գործիչները, որոնք այս ընթացքում հանդիպել են բնակչությանն ու տեսել համատարած աղքատությունը, մեղավորության զգացողություն չունեն իրավիճակի համար, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Այնպես չէ, որ հիանալի վիճակ է, բայց եթե «ոչ» ասենք սահմանադրական փոփոխություններին՝ մնալու է նույն Սահմանադրությունը և նույն համակարգը: Ժողովուրդը եթե ցանկանում է ապրել ավելի լավ երկրում, ուրեմն «այո» պետք է քվեարկի, իսկ, եթե գոհ է այսօրվա վիճակից, ապա՝ «ոչ»: Գուցե ծուղակի տպավորություն է ստացվել.կամ առաջ ենք գնալու, կամ նույն վիճակն է մնալու»:
Անի Կարապետյան