▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ հին «գվարդիան» ցայտոտնի մեջ է. «Հրապարակ»

«Հանրապետական կուսակցության հին «գվարդիան» ցայտոտնի մեջ է։ Նրանք մասնավոր զրույցներում նեղսրտած ասում են, որ որևէ երաշխիք չկա հաջորդ խորհրդարանում հայտնվելու մասով, և, դատելով կառավարությունում կադրային փոփոխություններից, իրենց ևս չեն խնայի։ «ԴԵ, Եթե Բեգլարյան Գագո, Յոլյան Լևոն, Հովիկ Արգամիչ, Սուրիկ Խաչատրյան հանում են, մեզ կհանեն՝ առանց աչք թարթելու, մոռանալով ընտրություններին փող ծախսելու ու ձայն բերելու մեր գործը։ Գիտեն, թե իրենց բերած նոր մարդիկ կարան մեր պես աշխատեն»,– ասում է հին ՀՀԿ-ականը։ ԱԺ գեներալիտետին՝ Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, նրանց ընկեր Առաքել Մովսիսյան, արդեն հասկացրել են, որ մոտեցումներ, վերաբերմունք է փոխվել, հանգիստ նստեք տեղներդ։ Ի դեպ, ասում են, թե մեզանում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնն զբաղեցնելուց առաջ նաև իրենց հրաժարականների դիմումներն են գրում։ Դիմումները «ննջում են» Բաղրամյան 26-ի դարակներում և անհրաժեշտ պահի օգտագործվում՝ համապատասխան ամսաթվի մշակմամբ։ Այնպես որ՝ պաշտոնյաները չեն զարմանում, երբ, օրինակ, ծովափին հանգստանալիս իմանում են, որ իրենք հրաժարականի դիմում են գրել»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին