▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը, իսկ ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, որի շուրջ «ա լյա Սամվել Բալասանյան» դաշինք կստեղծվի, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը:

Սակայն իրավաբանները համաձայնության չեն կարողանում գալ` օրենքը թույլատրո՞ւմ է Կարեն Կարապետյանին պատգամավորի թեկնածու գրանցվել, թե՞ ոչ: Օրակարգում գտնվող` Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից մեկ շաբաթ առաջ: Պայմանավորվածություն կա, որ այդ մասին կհայտարարի անձամբ Կարեն Կարապետյանը, ուրիշ ոչ ոք:

Ողջ տեխնոկրատների թիմո՞վ, ինչպես Տիգրան Սարգսյանն իր ժամանակին «լցվեց» ՀՀԿ, կհանրապետականացվի, հարցրինք մեր աղբյուրին: «Չեմ կարծում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցման հետ կապված՝ եւս որոշակի «խնդիրներ» կան, որոնք կապված են ՀՀԿ թյունինգի, կառուցվածքային փոփոխությունների հետ, ինչպես նաեւ ՀՀԿ նախագահի եւ ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսների անջատման (մեկը Սերժ Սարգսյանը, մյուսը Կարեն Կարապետյանը կզբաղեցնի): Ժամանակին դրանք առանձնացվեցին. «Այդ ժամանակ նոր կարելի է հստակ խոսել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին