a1plus.am-ի տեսանյութում՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ի թիվս այլ հարցերի, խոսելով վերջին օրերին մամուլում շրջանառվող բռնությունների վերաբերյալ տեղեկությունների մասին, մասնավորապես, նշել է, թե Հանրապետական կուսակցության դիրքորոշումը ցանկացած բռնության նկատմամբ չի փոխվել։ «Մենք մշտապես դատապարտել են և չենք ողջունել որևէ բռնություն ։ Ես առայժմ ձեռնպահ կմնամ որևէ գնահատականներ տալ այդ միջադեպերի հետ կապված, որովհետև մենք առայժմ խոսում ենք ենթադրությունների դաշտից, առայժմ մենք չունենք վերջնական ինֆորմացիա և ձեզ էլ կհորդորեի, որպեսզի ենթադրություններ կամ չստուգված ինֆորմացիաներ չհրապարակեք»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆերդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից «Էյր Արմենիա»ավիաընկերության Արսեն Ավետիսյանի և ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության նախագահ Վահան Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու մասին։
ՀՀԿ դիրքորոշումը ցանկացած բռնության նկատմամբ չի փոխվել. Էդուարդ Շարմազանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet